Տավուշի թեմից տեղեկանում ենք, որ հունվարի 6-ին լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում անմահացած Մանվել Մանուչարյանի եղբայրը` Էմմանուել Մանուչարյանը:
«Ինչպես Մանվելի նահատակության ցավը միայն իր ընտանիքինը չէ, այլ բոլորինս, այնպես էլ այս ուրախությունն է անանձնական։
«Արժանապատվություն եք ուզում՝ զավակ ունեցեք։
Կյանք եք ուզում՝ զավակ ունեցեք։
Ուզում եք նորմալ երկրում նորմալ ապրել՝ զավակ ունեցեք։
Ուզում եք Հայրենիք ունենալ՝ զավակ ունեցեք»,-նշված է հայտարարության մեջ: