Տեղեկատվություն՝ COVID-19-ի միջոցառումների շրջանակներում ԱՆ-ի կողմից իրականացված ծախսերի մասին

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացված ծախսերի մասով կից տրամադրվում է տեղեկատվություն` 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի համար:

Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:

Աղյուսակում ներառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։

Համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի։

 1  Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսեր  10.883.977.658
 2  Բազմապրոֆիլ բժշկական կենտրոններին կատարված վճարումներ (պայմանագրային գներով)  2.602.441.347
 3  Պարգևատրում Covid-19-ի շրջանակներում  82.948.723
 4  Բուժաշխատողներին տրվող լրավճար` պատվաստման գործընթացի շրջանակներում  1.229.286.016
 5  Սննդի կազմակերպում` պացիենտների և բուժանձնակազմի համար  763.752.705
 6  Պաշտպանիչ միջոցներով հագեցվածություն  65.767.369
 7  Դեղորայքի և ԲՆԱ հագեցվածություն  4.550.893.776
 8  Բժշկական սարքավորումներով հագեցվածություն  743.483.081
 9  Բժշկական կենտրոնների վերանորոգում  208.250.651
 10  Այլ պետական մարմինների կարիքների համար կատարված վճարումներ  261.992.384
 11  Պատվաստանյութի տեղափոխում ՀՀ  185.638.114
 Հանրագումար  21.578.431.824

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել