ԱՄՆ դեսպանատունը չի աշխատում որևէ տուրիստական գործակալության հետ։ Յուրաքանչյուր դիմում, անկախ նրանից, թե այն լրացվել է դիմորդի կողմից, թե տուրիստական գործակալության օգնությամբ, քննվելու է ըստ դիմորդի անհատական հանգամանքների։
Այս մասին Իրավաբան․net-ը տեղեկանում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից։
«Հայաստանում գործող պահանջներ. ԱՄՆ դեսպանության բոլոր այցելուները պետք է հետևեն Հայաստանի Հանրապետության կողմից սահմանված COVID-19 պահանջներին։ Համաձայն վերոնշյալի օդանավակայանով կամ ցամաքային սահմանով Հայաստան մուտք գործած անձինք պետք է տրամադրեն COVID-19-ի դեմ կատարված պատվաստման փաստաթղթեր ժամանումից առնվազն 14 օր առաջ, կամ ներկայացնեն 72 ժամվա ընթացքում կատարված COVID-19 թեստի բացասական պատասխան, կամ էլ ժամանելուն պես թեստ հանձնեն և ինքնամեկուսանան մինչև թեստի արդյունքների ստացումը: Ավելին, հյուպատոսական ծառայությունների համար դեսպանություն այցելողները պետք է կրեն դիմակ։ Դիմակ չունեցող անձանց չի թույլատրվի մուտք գործել ԱՄՆ դեսպանատուն և նրանք ստիպված կլինեն այցելության համար այլ օր վերցնել։
COVID-19 համավարակի պայմաններում ճանապարհորդության և թեստավորման պահանջների վերաբերյալ տեղեկություն ստանալու համար խնդրում ենք այցելել ԱՄՆ Պետքարտուղարության կայքը:
Covid-19 համավարակով պայմանավորված ԱՄՆ օդային տարածք մուտք գործողների վերաբերյալ թարմացված պահանջներ
Անկախ քաղաքացիությունից և պատվաստման կարգավիճակից սույն թվականի դեկտեմբերի 6-ից սկսած ԱՄՆ օդային տարածք մուտք գործող 2 կամ ավելի բարձր տարիքի ուղևորների համար անհրաժեշտ է ներկայացնել թեստի բացասական պատասխան, որը արվել է թռիչքից մեկ օր առաջ։ Մանրամասն տեղեկատվության համար տե՛ս https://www.cdc.gov/coronavirus/2019-ncov/travelers/proof-of-vaccination.html#covid-vaccines և https://travel.state.gov/content/travel/en/traveladvisories/ea/requirements-for-air-travelers-to-the-us.html.
- Օդային ճանապարհորդություն օտար երկրից ԱՄՆ (անգլերեն) (PDF 107 KB)
Վիզաներին (մուտքի արտոնագրերին) առնչվող բոլոր ծառայությունների վերսկսում․ մենք վերսկսում ենք մուտքի արտոնագրերի ծառայությունների տրամադրումը՝ հետևելով Պետդեպարտամենտի ցուցումներին՝ մեր աշխատուժին և հասարակությանը ապահով կերպով վերադարձնելու դեպարտամենտի հաստատություններ: ԱՄՆ դեսպանատները և հյուպատոսարանները շարունակում են ընթացք տալ անհետաձգելի և առաքելության համար կարևոր նշանակություն ունեցող վիզա ծառայություններին։ Իրավիճակի բարելավմանը զուգահեռ մեր դեսպանատները և հյուպատոսարանները կսկսեն լրացուցիչ ծառայություններ մատուցել և կվերսկսեն լիարժեք կերպով մուտքի արտոնագրերի ծառայություններ մատուցել հասարակության և աշխատուժի համար անվտանգ պայմանների առկայության դեպքում։
Վիզաներին առնչվող ծառայությունների ներկայիս կարգավիճակը. Երևանում ԱՄՆ դեսպանատունը ներկայումս մշակում է ներգաղթային վիզաների բոլոր կատեգորիաները, K նախաամուսնական վիզաները և ուսանողական և փոխանակման ծրագրով այցելուների ոչ ներգաղթային արտոնագրի դիմումները: Երբ համավարակի հետ կապված տեղում տիրող իրավիճակը թույլ տա, մեր դեսպանությունը կսկսի ընթացք տալ հավելյալ ոչ-ներգաղթային վիզաների տրամադրմանը առնչվող գործերին։ Մենք ակնկալում ենք, որ վիզաների գործերի ծավալն ու հերթագրման ժամանակացույցը կախված կլինի տեղական համավարակային իրավիճակից։ Ոչ-ներգաղթային և ներգաղթային վիզաների բոլոր ծառայությունների մատուցումը կվերսկսվի միայն բավարար ռեսուրսների և ապահով միջավայրի առկայության դեպքում»,-նշում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից։