Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ Է մտել «Ծխախոտային արտադրատեսակների եվ դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եվ կանխարգելման մասին» օրենքը, որի համաձայն արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների ցուցադրումը վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում:
Օրենքի պահանջները չկատարելը առաջացնում է.
➢ տուգանքի նշանակում՝ 200 – 250 000 դրամի չափով:
Նույն խախտումը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, առաջացնում է
➢ տուգանքի նշանակում՝ կիրառված վարչական տույժի կրկնապատիկի չափով: