Ճապոնիան կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է մշակում, որը ցմահ իմունիտետ կհաղորդի

«ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Տոկիոյի բժշկական գիտությունների ինստիտուտի մի խումբ ճապոնացի գիտնականներ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ են մշակում, որը կպաշտպանի մարդուն վիրուսից՝ ողջ կյանքի ընթացքում։ Ըստ The Japan Times-ի դեղամիջոցի կլինիկական փորձարկումները հավանաբար կսկսվեն 2023 թվականին:

Ճապոնացի գիտնականների գաղափարն է ստեղծել վիրուս ռեկոմբինանտ պատվաստանյութ, որը պարունակում է SARS-CoV-2 վիրուսի սպիտակուցը, որն էլ առաջացնում է COVID-19: Նրանց կարծիքով՝ այս մոտեցումը կարող է հանգեցնել կորոնավիրուսից ցմահ բջջային իմունիտետի ձևավորմանը։

Պատվաստանյութի այս տեսակը տեղափոխման ու պահպանման հատուկ մեթոդների կարիք չունի։

Ճապոնական Nobelpharma դեղարտադրող ընկերությունը պատրաստվում է հաջորդ տարվա առաջին կիսամյակում անցկացնել այս պատվաստանյութի կլինիկական փորձարկումների առաջին և երկրորդ փուլերը։

Ակնկալվում է, որ ուսումնասիրությանը կմասնակցի 150-200 մարդ, ներառյալ նրանք, որոնք հիվանդացել են կորոնավիրուսով, ինչպես նաև նրանք, որոնք արդեն պատվաստվել են վիրուսի դեմ:

Եթե նոր պատվաստանյութի արդյունավետությունն ու անվտանգությունը հաստատվի, կմեկնարկի կլինիկական փորձարկումների վերջնական փուլը և ծրագրի ֆինանսավորման դեպքում հնարավոր կլինի դեղամիջոցը շուկա հանել 2024 թվականին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել