Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Դատարանը բավարարեց ՔՊԿ Փարաքար համայնքի ավագանիների եւ “Դավիթ Մինասյան” դաշինքի Փարաքար համայնքի ավագանիների հայցադիմումը»:
Վարչական դատարանը որոշում է կայացրել անվավեր ճանաչել Փարաքարի համայնքպետի ընտրության արդյունքները։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել է 10 մանդատ, «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքը՝ 9 մանդատ, իսկ «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ 2։