Վրաստանի խորհրդարանը նոր նախագահ ունի

Aliq.ge-ն հայտնում է, որ Վրաստանի խորհրդարանում այսօր՝ դեկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում, խորհրդարանի նախագահի պաշտոնում ընտրվել է Շալվա Պապուաշվիլին։ Պապուաշվիլիի թեկնածության օգտին քվեարկել է 88 պատգամավոր, դեմ է եղել 1 պատգամավոր։

Հատկանշական է նաև, որ ընդդիմությունը նույնպես աջակցել է Շալվա Պապուաշվիլիի թեկնածությանը։

Պապուաշվիլին շնորհակալություն է հայտնել խորհրդարանի մեծամասնության անդամներին և խորհրդարանի նախկին նախագահ՝ Կախա Կուճավային։

Նշենք նաև, որ Պապուաշվիլին խորհրդարանի կողմից վերջին մեկ տարում ընտրված երրորդ նախագահն է։

Հիշեցնենք, որ խորհրդարանի նախկին նախագահ Կախա Կուճավան հրաժարական էր տվել դեկտեմբերի 24-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել