Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ՀՀ ՊՆ-ի կողմից պարգևատրվել է

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ՀՀ ՊՆ-ի կողմից պարգեւատրվել է պատվոգրով՝ 2021թ. օգոստոսի 25-ից նոյեմբերի 25-ը ներառյալ եռամսյա վարժական հավաքներին պահեստազորայինների եւ տրանսպորտային միջոցների ներգրավման աշխատանքների կազմակերպման գործընթացին աջակցելու համար:

Այս մասին տեղեկանում ենք մարզպետարանից։

Պատվոգիրը հանձնել է ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Տավուշի N1 տարածքային ստորաբաժանման ղեկավար գնդապետ Կամո Հարությունյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել