Կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ

Կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը Հրազդան քաղաքում։ Այս մասին տեղեկանում ենք սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Նարինե Հայրապետյանին պատկանող հացի արտադրամասում (քաղաք Հրազդան) և հայտնաբերել սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:

Մասնավորապես՝ արտադրամասի պատերը մաքուր չեն եղել, ունեցել են նորոգման կարիք, սենքերը տեղակայումը չի բացառել հումքի, պատրաստի սննդամթերքի, անձնակազմի և հաճախորդների հանդիպակաց ուղիների և խաչվելու հոսքայնությունը, արտադրամասը ապահովված չի եղել հանդերձարանով:

Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել