ՌԴ ԱԳՆ «2021 թվականի հիմնական արտաքին քաղաքական արդյունքները» զեկույցում ասվում է, որ Ռուսաստանն ակտիվորեն աջակցել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ներառյալ՝ այնպիսի հարցերի կարգավորմանը, ինպիսին է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և դրան հաջորդող սահմանագծման, ինչպես նաև Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծումը:
Նշվում է նաև, որ դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացել է «3+3» ձևաչափով տարածաշրջանային խորհրդատվական հարթակի հանդիպումը՝ առանց Վրաստանի մասնակցության: