Ավելացվել է ‹‹Մատչելի բնակարան՝ երիտասարդ ընտանիքներին›› ծրագրի ֆինանսավորումը. Արթուր Մարտիրոսյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում հրավիրված համատեղ ասուլիսում նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է երիտասարդության ոլորտում 2021 թվականին իրականացված աշխատանքները:

Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ երիտասարդության ոլորտում իրականացված ամենամեծ ծավալային ծրագիրը ‹‹Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին›› ծրագրի շարունակությունն է: Պետական բյուջեից այս ծրագրին տրամադրվել է մոտ 1 մլրդ 380 միլիոն դրամ՝ 5861 բնակարանի տոկոսագումարի սուբսիդավորման համար:

Փոխնախարարի տեղեկացմամբ` 2022 թվականին այս ծրագրի համար նախատեսված գումարը ավելացվել է. ոլորտային հատկացումը հասցվել է 1 միլիարդ 906 միլիոն դրամի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել