Իրանն «Օմիկրոնի» պատճառով փակում է ցամաքային սահմանը ՀՀ–ի և հարևան մյուս երկրների հետ

«ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Իրանի իշխանությունները կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի տարածումը կանխելու նպատակով 15 օրով փակում են ցամաքային սահմանը հարևան երկրների հետ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, հայտարարել է մաքսային ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Սեյեդ Ռուհոլլա Լաթիֆին։

Պաշտոնյան ասել է, որ խոսքը վերաբերում է Թուրքիային, Իրաքին, Աֆղանստանին, Ադրբեջանին, Պակիստանին և Հայաստանին:

«Ինչ վերաբերում է Թուրքմենստանին, ապա այդ երկրի հետ ցամաքային սահմանով ուղևորահոսք չկա՝ կորոնավիրուսի համավարակի սկզբից ի վեր»,-հավելել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել