«Նախ և առաջ շնորհակալություն եմ հայտնում վստահության համար։ Մեծ պատասխանատվություն է ստանձնել ավելի քան 2800-ամյա քաղաքի մայրաքաղաք Երևանի քաղաքապետի պաշտոնը։ Մեր առջև ծառացած են բազում խնդիրներ, որոնք արդյունավետ և հիմնարար լուծումների կարիք ունեն և որոնց ճշգրիտ լուծումներից է կախված մեր մայրաքաղաք Երևանի հետագա կայուն զարգացումը։
2018 թվականի ընտրություններից ի վեր ծավալուն աշխատանքներ են իրականացվել, որոնք թիմային աշխատանքի արդյունք են և մեր նպատակն է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի հիման վրա համագործակցել «Բարգավաճ Հայաստան» և «Լույս» ընդդիմադիր խմբակցությունների հետ»,-այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։