Գերեվարված ադրբեջանցիները վերադարձվել են առանց նախապայմանների․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր առցանց ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ օրեր առաջ գերեվարված ադրբեջանցիները վերադարձվել են առանց նախապայմանների։

Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ դեկտեմբերի 18-ին, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասերից մեկում, հայ դիրքապահների կողմից ձերբակալվել են Ադրբեջանի ԶՈՒ երկու սահմանախախտ զինծառայողներ։ Դեկտեմբերի 20-ին, մարդասիրական նկատառումներով և ՌԴ միջնորդությամբ, նշված զինծառայողները վերադարձվել են ադրբեջանական կողմին։

«Որևէ բանի դիմաց չենք վերադարձրել, որովհետև մենք չենք ուզում տպավորություն ստեղծել, թե մենք մարդկանց սակարկություններով ենք զբաղված։ Մեր դիրքորոշմամբ մենք ի ցույց ենք դրել մեր հավատարմությունը միջազգային նորմերին և կանոններին»,-նշեց Փաշինյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել