Երևանի ավագանին այսօր՝ դեկտեմբերի 22-ի նիստում քննարկեց քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցը։
Ըստ հրապարակված արդյունքների՝ փակ գաղտնի քվեարկությանը մասնակցել է ավագանու 57 անդամ: Քվեարկության արդյունքում Հրաչյա Սարգսյանին քաղաքապետ ընտրելուն կողմ է քվեարկել ավագանու 44 անդամ, դեմ է քվեարկել 10-ը: Անվավեր է համարվել 3 քվեաթերթիկ:
Իշխող կուսակցությունը քաղաքապետի թեկնածու էր առաջադրել քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանին, ով էլ կստանձնի պաշտոնը։
«Այսպիսով պետք է արձանագրել, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու որոշման նախխագիծը ստանում է դրական արդյունք: Շնորհավորում եմ պարոն Սարգսյան»,-ասաց նիստը վարող տարիքով ամենամեծ ավագանու անդամը՝ Մարատ Թոխյանը։