Երբ հակահեղափոխություն էր, շենքեր էին գրավում, ԱԺ նախագահին էին փորձում սպանել, որտե՞ղ էր հեղափոխական Երևանի քաղաքապետը․ Արմեն Գալջյան

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն այսօր՝ դեկտեմբերի 22-ին, քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու վերաբերյալ արտահերթ նիստի ժամանակ ասաց, որ «հեղափոխության արժեք» բառերն անընդհատ օգտագործելով հեղափոխության արժեքի պահպանող չեն դառնում:

«Կոռուպցիայից եք խոսում: Եթե պարգեվավճարը կոռուպցիա է, ուրեմն ինչո՞ւ էիք այստեղ երկու տարի տալիս: Ոչ մի անգամ մեր խմբակցության նիստի ժամանակ Մարությանը մեզ չի ասել՝ վայ, իշխանական ուժի ձեր թիմակիցը զանգել ասել է, որպեսզի իրեն օրենքից դուրս ընդառաջենք: Անուններ պետք է տալ: Երեք տարի․․․ ասեիք մեզ այդ մասին, մենք էլ միջոցներ ձեռնարկեինք, կամ եթե այդ տրամաբանությամբ գնանք, այս շենքում և այս շենքի ենթակա հիմնարկներում էլ մարդիկ են աշխատում, որոնք մերձավոր կապեր ունեն Մարությանի հետ: Ես չեմ ուզում անձնավորել, բայց ստիպված եմ այս ամենն ասել»,-ասաց Գալջյանը:

Խմբակցության ղեկավարը՝ դիմելով քաղաքապետին, հարցրեց, թե որտե՞ղ  էր Մարությանը նախորդ այս օրերին, երբ ընդդիմադիր ուժերը շենքեր էին գրավում, Ազգային ժողովի նախագահին էին փորձում սպանել, պատգամավորներին էին հետապնդում: Արմեն Գալջյանը նշեց, թե գուցե աշխատասենյակում դիմակով փակվա՞ծ էր կամ զբաղված էր կուսակցությունից դուրս գալու դիմում գրելով:

Անդրադառնալով նոր գնված ավտոբոսներին, Արմեն Գալջյանն ասաց, որ իրենք կառավարության գործընկերների հետ շփվելիս ասել են, որ խնդիր կա այդ մոդելի ավտոբուսների մեջ և պետք չի դրանք, ընունել, որովհետև կա ավելի լավ տարբերակ, որը լինելու է մի քիչ ավելի ուշ, բայց Մարությանի համար «փիարը» երևի ավելի կարևոր էր՝ այդ ծանր իրավիճակում:

Գալջյանի խոսքով՝ ինքը ուրախ է, որ Մարությանը վերջապես քաղաքական հայտ է ներկայացրել:

«Իմ կարծիքով դա ձախողված հայտ էր, և երևի սկիզբն ու ավարտը կարող է միաժամանակ լինել, բայց ես կարծում եմ, որ այս ամեն ինչը չպետք է ասվեր, որովհետև մեր դիրքորոշումները լրիվ այլ տոնի մեջ էին»,-ասաց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել