Սկզբունք ունեմ՝ ընկածին չի կարելի խփել, շնորհակալություն եմ հայտնում, պարոն քաղաքապետ․ Էռնեստ Ավանեսովը՝ Մարությանին

«Ինքս եղել եմ «Իմ քայլը» խմբակցությունից և ականատեսն ու մասնակիցն եմ եղել շատ քիչ քանակով ավագանու նիստերին, որի արդյունքում բնականաբար շատ հարցեր չէին լուծվում և ես ինքս վիրավորված կլինեի որպես քաղաքապետ ու նաև որպես ավագանու անդամ էլ մասնակցել ու վիրավորվել եմ, որովհետև մենք թողնում էինք գործ ու ամեն ինչ, գիշերվա ժամերին երկար աշխատում էինք ու բավականին շատ մարդիկ անհիմն բացակայում էին։ Տարբեր մեխանիզմներ փորձեցինք, բայց լուծումներ չկարողացանք գտնել»։

Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու վերաբերյալ արտահերթ նիստի ժամանակ ասաց Երևանի ավագանու անդամ Էռնես Ավանեսովը։

Դիմելով քաղաքապետ Հայկ Մարությանին՝ ասաց․ «Ձեր հետ կապված չեմ ուզում շարունակեմ, շնորհակալություն եմ ուզում հայտնել, պարոն քաղաքապետ, սկզբունք ունեմ, ընկածի հետ կապված այլ բան չեմ անում, ընկածին չի կարելի խփել ու շնորհակալություն այս առումով այն մարդկանց, ովքեր չվատաբանեցին, որովհետև, ի վերջո շատ բան կա ասելու լավ առումով նաև, շատ բաներ կան, որոնց համար շնորհակալություն եմ հայտնում, պարոն քաղաքապետ»։

Նա նաև մի շարք դիտարկումներ արեց իշխող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որոշումների մասին։ Ավագանու անդամի խոսքով՝ սա ևս եղել է վարչության որոշումը։ Էռնեստ Ավանեսովը նշեց, որ քանի որ արդեն նախագիծը բերվել է՝ պետք է բացատրել, թե ինչու՞ են ուզում Հայկ Մարությանին փոխարինել Հրաչյա Սարգսյանով։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել