Երևանի ավագանին այսօր՝ դեկտեմբերի 22-ին արտահերթ նիստ է գումարել․ քննարկվում է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին հարցը։
«Իմ քայլը» խմբակցության անդամ Վահե Գևորգյանը հարց ուղղեց խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանին, ով ներկայացնում էր նախագիծը․ «Պարոն Գալջյան, դուք ընդունում եք, որ շանտաժի և սպառնալիքների միջոցով փորձել եք ազդել ավագանու անդամների ազատ կամարտահայտման վրա»։
Գալջյանը բացասական պատասխան տվեց․ «Ոչ, չեմ ընդունում»։