Վարակից մահացել է ևս 53 մարդ․ կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Վրաստանում

Դեկտեմբերի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3 282 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 913 738-ն են:

Այս մասին հայտնում են Aliq.ge լրատվական կայքից։

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 3 263 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 866 339 մարդ։

Վարակից մահացել է ևս 53 մարդ, ընդհանուր՝ 13 169:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է 6.65%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 6.71%, վերջին 7 օրվանը՝ 6.24%:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել