Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ դեկտեմբերի 22-ին Երևան քաղաքի Սուրբ Գր. Լուսավորչի-Արգիշտիի-Իտալիայի և Սուրբ Գր. Լուսավորչի-Արգիշտիի-Բեյրութի փողոցների խաչմերուկներում լուսացույցների տեղակայման բարձակների (консоль) հորիզոնական հատվածներում կտեղակայվեն LED տիպի ժապավենային լույսեր, որոնք կկրկնօրինակեն լուսացույցի տվյալ պահի ազդանշանի գույնը: