Մենք ուզում ենք փրկենք հայ ժողովրդին․ Գալուստ Սահակյան

ՀՀԿ 17-րդ համագումարի մեկնարկից առաջ կուսակցության խորհրդի անդամ Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Հայաստանը ձախողման մեջ է․ «Ժողովրդի մի մասը մտածում է կամ այսօր կան, կամ՝ վաղը չկան։ Իսկ մենք մտածում ենք, որ կգտնենք այն ելքերը, որ կարողանանք մեր պետությունը հնարավորինս չափավոր ձևով փրկել»։

Գալուստ Սահակյանը չի հետևում այս խորհրդարանի աշխատանքներին, որովհետև, իր կարծիքով, այն ներկայացուցչական մարմին չէ․ «Այն խորհրդարանը, որտեղ կան զինվորներ, որտեղ զինվորները պատգամավորները այսուայն կողմ են քաշքշում, որտեղ լրագրողների նստատեղերն են փախցնում այս կողմ, այն կողմ, դա խորհրդարանական պատմություն չի»։

Իսկ այն դիտարկմանը, թե նրան շատ են համեմատում գործող խորհրդարանի պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ, վերջինս ասաց․ «Յուրաքանչյուր մարդու պիտի տանեն մի այլանդակի հետ համեմատեն։ Գալուստ Սահակյանը մնում է Գալուստ Սահակյան»։

Սահակյանի խոսքով՝ ընդդիմության քաղաքական գործունեությունը կապված է խոսքի և փորձի մեջ։

«Այդ փորձն ու խոսքը կանոնավոր վիճակում է, բայց այսօր միայն խոսքով երկիրը չեն կարող փրկել, խոսքի հետ միասին անհրաժեշտ է նաև գործողություն։ Կարծում եմ՝ մոտենում է այն ժամանակը, երբ գործողությունները կսկսի հայ ժողովուրդը»,-նշեց նախկին պատգամավորը։

ՀՀԿ-ի առաջիկա քայլերի մասին խոսելիս նա նշեց․ «Ինչ առաջ գնալու մասին է խոսքը, մենք առաջ գնալու խնդիր չունենք, մենք ուզում ենք փրկենք հայ ժողովրդին։ Այսօր պետք է փրկել Հայաստանը։ Ժամանակի մեջ կտեղավորվենք նաև դրանում»

Սահակյանի խոսքով՝ փրկելու տարբերակները շատ են, պետք է ճիշտ որոշումներ ընդունել և հայ ժողովուրդը պետք է «ոտքի կանգնի»։

Տեսանյութը՝ ավելի ուշ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել