ՌԴ փաստաբանական համայնքի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ փաստաբանների պալատ

2021թ-ի դեկտեմբերի 17-ին Ռուսաստանի Դաշնության տարբեր մարզերի փաստաբանների պալատի ներկայացուցիչները այցելել են ՀՀ փաստաբանների պալատ:

Այս մասին տեղեկանում ենք Փաստաբանների պալատից։

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը և առաջին տեղակալ Արմեն Ասատրյանը հյուրերին ներկայացրեցին ՀՀ փաստաբանների պալատի կառուցվածքը և գործունեության ընդհանուր հիմնախնդիրները:

Պատասխանելով Ռուսաստանի գործընկերներին հետաքրքրող հարցերից, մեկին, այն մասին, թե ինչպիսին է Հայաստանում փաստաբան դառնալու ճանապարհը, Սիմոն Բաբայանը նշեց, որ այն բավականին դժվար է ներկայացնելով փաստաբան դառնալու ողջ գործընթացը և մատնանշելով, որ քննական գործընթացքում մարդկային միջամտության գործոնը հասցված է նվազագույնի:

Փաստաբանների պալատի նախագահը խոսեց նաև, փաստաբաններին իրենց մասնագիտական պարտականություններն իրականացնելու ընթացքում խոչընդոտելու դեմ պայքարի ձևերի եղանակների մասին, այդ թվում, արագ արձագանքման և փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովների մասին: Պալատի նախագահը հյուրերին ներկայացրեց հանրային պաշտպանի գրասենյակի գործունեության առանձնահատկությունները:

Ընդունելության վերջում հյուրերը շրջայց կատարեցին Փաստաբանների պալատի վարչական շենքում՝ այցելելով ՀՀ փաստաբանական դպրոց և Հանրային պաշտպանի գրասենյակ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել