Իրավաբան, Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ձեր ներքաղաքական գիտակցված ու չգիտակցված աղմուկը հույսով կտրեմ։
Հույսով, որ երբ հագենաք իրար բերանից ջուր խմելուց ու հաց ճանկռտելուց, դեռ կլինեն այն մարդիկ, ում ստեղծածն եք դուք տարիներով սպառում ու մեջ-մեջ անում և ովքեր, չնայած ձեր աղմուկին ու չդադարող դեգրադացիային, աշխատում են, որ հաջորդ սերունդը չամաչի իր ավագների արածների ու կործանածի համար։
Հ․Գ․ Իսկ այս կազմակերպված աղմուկների ընթացքում ինտենսիվորեն, արտաքին ու ներքին տարբեր կողմերից տարվում է երբեմն ոչ այնքան տեսանելի քարոզ ու ճնշում՝ ազգային և ընդհանրապես՝ երազանքից հրաժարվելու, պետականությունը էժանով վաճառելու, վախի պաշտամունքը ներմուծելու և արժանապատվության անիմաստության վերաբերյալ՝ հանուն կուշտ սողալու հաճույքի։
Ոչինչ։ Այս ալեկոծությունն էլ է մարտահրավեր։ Հայերս դա էլ կհաղթահարենք, բայց դրանից հետո ստիպված եք լինելու դիմավորելու նոր ու արդեն ինքն իրեն հաղթահարած ՀԱՅԻն՝
առաքինի անհատին, ով այլևս չի լինի նույն գթառատը ․․․»