Արցախում պետական մարմիններն ի կատար չեն ածում օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը․ ԱՀ դատախազություն

Վերջին օրերին տեղեկություններ են տարածվել այն մասին, որ Արցախում կան դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր, որոնք պետական մարմինների կողմից ի կատար չեն ածվում:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության դատախազությունից։

Հաշվի առնելով Արցախի Հանրապետությունում դատական համակարգի սահմանադրական դերն ու նշանակությունը, օրենքի գերակայության և արդարադատությունը բացառապես դատարանի կողմից իրականացվելու սկզբունքները,  անկախ դրա վերաբերյալ մեր անձնական կամ սուբյեկտիվ կարծիքներից ու դիրքորոշումներից՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարումը պարտադիր ու «անքննարկելի» լինելը, իրազեկում ենք, որ ԱՀ քրեական օրենսգրքի 379-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն և պատիժ է նախատեսում օրինական ուժի մեջ մտած դատական ակտը դրանում սահմանված ժամկետում կամ ժամկետ սահմանված չլինելու դեպքում դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ չկատարելու, ինչպես նաև նույն արարքի համար վարչական տույժ նշանակելուց հետո մեկ ամսվա ընթացքում քաղաքացու կողմից չկատարելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել