Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին արձակուրդ է տրամադրվել՝ մեկ օրով։
«ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին տրամադրել 2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2021 թվականի դեկտեմբերի 17-ին», – նշված է որոշման մեջ։
Վահան Քերոբյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը: