Անրի Վարդանյանը նշանակվել է ՊՎԾ ղեկավարի տեղակալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 14-ին որոշում է ստորագրել, որում նշվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Անրի Վարդանյանին նշանակել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ»:

Վարդանյանը 2018 թ.-ի հոկտեմբերի 16-ին նշանակվել էր ՊԵԿ «Զվարթնոցի» մաքսատան պետ, այնուհետև Երևանի քննչական վարչության պետ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՊՎԾ ղեկավարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից ազատվել է Արեն Եղիազարյանն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել