Հայկական կողմը ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի. ԱԳՆ մամուլի քարտուղարը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին

Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին, ինչն արձանագրված է ՀՀ կառավարության ծրագրում։

Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:

«Այս առումով դրական ենք գնահատում Թուրքիայի ԱԳ նախարարի` հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը, և հաստատում, որ հայկական կողմը ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի»,- հայտարարել է ԱԳՆ մամուլի քարտուղարը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել