Առաջին մահվան դեպքը՝ «օմիկրոն» շտամից

Երկուշաբթի օրը Մեծ Բրիտանիայում գրանցվել է աշխարհում առաջին մահվան դեպքը Covid-ով վարակված պացիենտի մոտ «oմիկրոն» շտամից։ Նախկինում կորոնավիրուսի այս տեսակը համարվում էր ավելի քիչ ագրեսիվ, քան նախորդները, թեև՝ ավելի վարակիչ։ Շտամն իսկապես արագորեն տարածվում է աշխարհով մեկ։ Շաբաթվա սկզբին առաջին վարակվածները հայտնաբերվել են նաև Չինաստանում և Հունգարիայում։ Այս մասին տեղեկանում ենք ТАСС լրատվական գործակալությունից։

«Օմիկրոն»շտամը հայտնաբերվել է բոլոր մայրցամաքներում (բացի Անտարկտիդայից) աշխարհի 64 երկրներում, ներառյալ Ռուսաստանում, որտեղ այն հաստատվել է Հարավային Աֆրիկայից ժամանած 16 մարդու մոտ:

Վարակվածների ամենամեծ թիվը գրանցվել է Մեծ Բրիտանիայում՝ ավելի քան 3 հազար մարդ, ավելի քան 1200 վարակված է հայտնաբերվել Դանիայում։

Հարավային Կորեան երկուշաբթի օրվանից խստացրել է կարանտինային միջոցառումները։ Հանրային հաստատությունների մեծամասնությունը, ներառյալ սննդի կազմակերպումը, մուտք գործելու համար անհրաժեշտ է ներկայացնել պատվաստման վկայական կամ PCR թեստի բացասական արդյունք:

Այնուամենայնիվ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ կան ապացույցներ, որոնք ենթադրում են, որ գոյություն ունեցող պատվաստանյութերն ավելի քիչ արդյունավետ են «օմիկրոն» շտամի դեմ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել