N զորամասի մարտական հենակետերում իրականացվել են ստուգայցեր։
Այս մասին հայտնում են պաշտպանության նախարարությունից:
Ստուգվել են իրականացված ինժեներական աշխատանքները, զինծառայողների ֆիզիկական և բարոյահոգեբանական վիճակը, կենցաղային պայմանները։ Տրվել են հրահանգներ ծառայության հետագա կազմակերպման վերաբերյալ։