Իշխանության և ընդդիմության ներկայացուցիչները՝ Մարության-Քոչարյան ենթադրյալ հանդիպման մասին

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ մամուլում տարածված այն տեղեկությանը, թե Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

«Հետաքրքիր է՝ այդ նյութի հեղինակը «Հայկական ժամանակ» օրաթե՞րթն է, թե՞ գործադիր իշխանությունը, կարծես, այդտեղ մի քիչ մեկտեղման լուրջ ռիսկեր կան, որովհետև ինձ համար հասկանալի չէ տեղեկության աղբյուրը, փորձեցի ծանոթանալ նյութին, տեսա լրագրողի անունն էլ գրած չէր, թե այդտեղ ինչ հետևություններ պետք է անել, շատ բարդ է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Վարդևանյանը։

Պատգամավորի խոսքով՝ եթե նման հանդիպում լիներ, ապա հանրությունը տեղեկացված կլիներ․ «Առհասարակ, կարծում եմ՝ ԶԼՄ-ն, երբ նման տեսակ գնահատականներ է հնչեցնում, պետք է որ ելակետը լինի փաստական հանգամանքը, ոչ թե ֆանտաստիկայի կամ հեքիաթային ժանրի ոլորտը»։

Հարցին՝ ցանկություն կա՞ Հայկ Մարությանի հետ հանդիպելու, Վարդևանյանն արձագանքեց. «Ես մի քիչ չեմ պատկերացնում՝ ինչով պետք է հատուկ ցանկություն առաջացած լինի»։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից նույնպես հետաքրքրվեցին՝ հանդիպում եղել, թե ոչ։ Պատգամավոր Վահագն Ալեքսանյանի խոսքով՝ այդ հարցին պետք է Մարությանն ու Քոչարյանը պատասխանեն։

Հարցին՝ Երևանի քաղաքապետը շեղվել է հեղափոխության օրակարգից, իշխանության ներկայացուցիչները պատասխանեցին․

«Մենք նման հանդիպման մասին տեղեկություն չունենք, հետևաբար այդ հարցին չենք կարողանա պատասխանել»,-նշեց Էդուարդ Աղաջանյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել