ՍԴ որոշման ուժով Արմեն Չարչյանն անհապաղ պետք է ազատ արձակվի. փաստաբան

ՀՀ Սահմանադրական դատարանը հրապարակեց որոշումը։ Այդ որոշման ուժով ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանն անհապահ պետք է ազատ արձակվի։ Այս մասին հայտարարել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Հենց այս պահին պատրաստվում եմ ներկայացնել դատարանին միջնորդություն անհապահ դատական նիստ հրավիրելու և Արմեն Չարչյանի խափանման միջոց կալանավորումը վերացնելու պահանջով»,-նշել է նա։

Ավելի վաղ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հայտնել էր.

«Սիրելի հայրենակիցներ,

Հենց նոր հրապարակվեց ՍԴ որոշումը մեր դիմումի հիման վրա` պատգամավորների անձեռնմխելիության վերաբերյալ:

Սահմանադրական դատարանը արձանագրեց բառացի այն, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ կարգավիճակ ձեռք բերելու պահից, չի կարող պահվել անազատության մեջ։

Մեր գործընկերներներին ԽԱՅՏԱՌԱԿ ապօրինի կերպով այսքան ամիս պահեցին կալանքի տակ, իսկ հիմա անհապաղ ազատ են արձակելու:

Բարձր դատարանը այս անգամ ապահովեց սահմանադրական արդարադատություն»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել