Արդարադատության նախարարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծ, որով նախատեսվում է աշխատավարձերի 50 տոկոսի չափով հավելում վճարել Վճռաբեկ դատարանի դատավորներին։
Առաջարկությունը նախարարությանը ներկայացրել է Բարձրագույն դատական խորհուրդը, ըստ որի՝ ներկայացված հիմնավորումներում որպես Վճռաբեկ դատարանի դատավորներին հավելում վճարելու հիմք է բերվել վերջիններիս գործունեության առանձնակի ռիսկայնությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հակակոռուպցիոն գործերի քննության առանձնակի ռիսկայնությունը հավասարապես տարածելի է Վճռաբեկ դատարանի բոլոր դատավորների վրա: Նշված դիրքորոշումը բխում է դատավարական օրենսդրությամբ սահմանված՝ տվյալ ատյանում գործերի քննության առանձնահատուկ կարգից:
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանում գործերի քննությունն իրականացվում է կոլեգիալ՝ բոլոր դատավորների մասնակցությամբ, ուստի կոռուպցիոն բնույթի քրեական և քաղաքացիական գործերի քննությունն իրականացվելու է Վճռաբեկ դատարանի բոլոր դատավորների մասնակցությամբ: