Ալեն Սիմոնյանը հայց է ներկայացրել Արեգնազ Մանուկյանի դեմ

«Ես հայց եմ ներկայացրել Արեգնազ Մանուկյանի դեմ սուտ խոսելու հետ կապված։ Տիկին Մանուկյանը 4 տող 4 ամիս է տարբեր տեղերում կարդում է։ Մի օր կպատմեմ ձեր ղեկավարի, նույն հունական կղզում պատմությունները»,-այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Ազգային ժողովում ասաց Ալեն Սիմոնյանը։

Նա վստահություն հայտնեց, որ դատարանը կպարտավորեցնի Արեգնազ Մանուկյանին Ազգային ժողովի ամբիոնից ներողություն խնդրել։

Նշենք, որ ԱԺ-ում քննարկվում էր «Հայաստան» խմբակցության ներկայացրած ՀՀ Քրեական օրենսգրքում և ՀՀ քրեական դատավարության մասին օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել