Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է ՀՀ Քրեական օրենսգրքում և ՀՀ քրեական դատավարության մասին օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծեր։
«Նախորդ գումարման Ազգային ժողովն իր վերջին շնչում 2021 թվականի հուլիսի 30-ին ընդունել է օրենք՝ ծանր վիրավորանքի քրեականացման վերաբերյալ և այդ օրենքն արդեն իսկ գործում է։ Ակնհայտ է, որ այդ օրենքն ունի լրջագույն հիմքեր, պրոբլեմներ Սահմանադրության հետ և մարդու իրավունքների պաշտպանությանը և ազատության կոնվեցիայի հետ»,-ասաց Աղվան Վարդանյանը։
Նրա խոսքով՝ վիրավորանքի քրեականացումը ոչ մի իրավաչափ նպատակ չի հետապնդել։
Պատգամավորը նշեց, որ այս օրենքի գործադրման ժամանակ 106 քրեական գործ է հարուցվել, որոնցից վարույթ է ընդունվել 18-ը։
«Սա իրականում օրենք է մեկ մարդու, մեկ անձի դեմ քննադատությունը սահմանափակելու, պատժելու, քրեական գործեր հարուցելու վերաբերյալ»,-ասաց Աղվան Վարդանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։