Ջոկի հրամանատարն իր ջոկի թվով 11 անդամներին վճարվելիք գումարները հափշտակել է․ ԱՀ ՔԿ

ԱՀ ՔԿ Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության ջոկի հրամանատարի կողմից 2021թ. նոյեմբերի 2-ին, իր ջոկի թվով 11 անդամների վճարման ենթակա՝ յուրաքանչյուրի 200.000 ՀՀ դրամ աշխատավարձը ստանալու և նրանց փոխանցելու ենթադրաբար կեղծ խոստում տալու եղանակով վերջիններիս վստահությունը չարաշահելով՝ ընդհանուր 2,200.000 ՀՀ դրամ գումար ստացականով ստանալու և շահադիտական դրդումներից ելնելով այն հափշտակելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության քննչական կոմիտեից։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել