«Սկզբում ասում էիք, որ Ձեզ համար բոլոր գերիները հավասար են և պատրաստ եք ձեր որդուն հանձնել գերիների փոխարեն։ Հետո ասում էիք, որ գերիները մեզ կներեն, եթե ևս 2 ամիս մնան գերու կարգավիճակում։ Հետո արդեն ասում եք, որ պետք է քննել գերի ընկնելը հանցագործություն է, թե ոչ։ Ի վերջո ինչպիսին է Ձեր դիրքորոշումը գերիների վերաբերյալ, փակված է արդյո՞ք այդ հարցը Ձեզ համար»,-այս մասին Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։
Նրա հարցին ի պատասխան վարչապետը նշեց, որ այսօր էլ է պատրաստ հանձնել իր որդուն գերիներին վերադարձնելու դիմաց։
«Նաև միջնորդել եմ, որ ձեր քաղաքական ուժերը այդ հարցում որոշակի գործնական աջակցություն ցուցաբերեն և հիմա էլ եմ առաջարկում։ Այն ժամանակ այդ առաջարկը մենք պաշտոնական և ոչ պաշտոնական խողովակով արել ենք ադրբեջանական կողմին, որը ցավոք արձագանք չի գտել, որ պահին արձագանք կգտնի, դա ուժի մեջ է»,-նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում