Ամանորյա տոներին ոչ աշխատանքային օրերը կկրճատվեն նաև Արցախում

ԱՀ կառավարությունը հավանություն է տվել ««Արցախի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին և այն ուղարկել խորհրդարան՝ քննարկման:

Այս մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբից։

Օրենքն Ազգային ժողովի կողմից ընդունվելու դեպքում 2022 թվականից Ամանորն ու Ծննդյան տոները դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ և հունվարի 6-ը նշվելու են որպես ոչ աշխատանքային օրեր: Աշխատանքային շաբաթն էլ սկսվելու է հունվարի 3-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել