Առաջարկել էի, որ պատվաստվելու դեպքում կենսաթոշակառուներին որպես խրախուսնաք 10․000 դրամ վճարվեր․ պատգամավոր

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ատգամավոր Արեգնազ Մանուկյանն այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ նիստի ժամանակ Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին հարց ուղղելիս նշեց, որ պատվաստումների վերաբերյալ առաջարկություն է ներկայացրել, սակայն այն մերժվել է։

«Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կորոնավարակի հիմնական թիրախային խավը մեր կենսաթոշակառուներն են՝ 65 տարեկանից բարձ անձիք են և ես առաջարկել էի, որպեսզի մեր կենսաթոշակառուներին որպես խրախուսական միջոց, կամավորության սկզբունքով պատվաստվելու դեպքում միանվագ 10․000 դրամ վճարվեր, սակայն կառավարությունը մերժել է իմ այս առաջարկը՝ նշելով, որ կառավարությունը չի գտնում, որ այս փուլում դրամական փոխհատուցման եղանակն այն ուղին է, որը կարող է արդյունավետ լինել նշված խմբի մեր համաքաղաքացիների առողջությունը պաշտպանելու նպատակով։ Փաստորեն, այս կառավարության գործելաոճն է, որ ինքը սիրով դիմում է պատժիչ միջոցների, օրինակ 7 օրը մեկ պարտադրում է, որպեսզի ՊՇՌ թեստ հանձնեն աշխատողներն իրենց գործատուներին վճարովի հիմունքներով, աշխատանքից ազատման սպառնալիքների ներքո պարտադրում է, որ պատվաստվեն կամ նորից վճարովի ՊՇՌ թեստ հանձնեն, այսինքն ամեն ինչ, ամեն մեթոդ մտածում է պարտադրանքի, սակայն խրախուսանքի միջոցը մերժում է»,-ասաց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել