Գերիների ծնողները բացատրություն, պարզաբանում են պահանջում, նրանք ԱԺ մուտքի մոտ են․ Գեղամ Նազարյան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Գերիների վերաբերյալ Ալեն Սիմոնյանի արած հայտարարության երեկ հրապարակված տեսանյութը ալեկոծել է գերիների ծնողներին, գոնե նրանց մի մասին։

Հիմա գերիների ծնողները բացատրություն, պարզաբանում են պահանջում հայտարարության հեղինակից։ Նրանք ԱԺ մուտքի մոտ են։ Կարծում եմ գերիների ծնողների մոտ պետք է կանգնել եւ բացատրություն տալ։ Առայժմ այսքանը։ Արել ես հայտարարություն, այն հրապարակվել է, ուրեմն պարզաբանումը եւ հատկապես ներողությունն անհրաժեշտություն է։Առայժմ այսքանը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել