«Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցավ խմբակային հերթական խուլիգանությունը, և հերթական անգամ խորհրդարանական մեծամասնության պատգամավորների նախաձեռնությամբ ու մասնակցությամբ»,-այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ-ում ասաց Սեյրան Օհանյանը։
Նա նշեց, որ փորձել են 3 հոգու հետ հաշիվ պարզել և այդ ամենը տմարդի, ճղճիմ ձևով՝հրավիրել են սեղանի շուրջ զրուցելու և մի քանի տասնյակ մարդկանցով հարձակվել։
«Միջադեպի ժամանակ իրեն կրավորական է պահել այս շենքում իբր անվտանգություն ապահովող ՊՊԾ-ն։ Սա հուշում է, որ խուլիգանությունը եղել է ծրագրավորված»,-նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։