Վստահեցնում ենք, որ մեր թիմը ջանք ու եռանդ չի խնայի. Թալինում ՔՊ համայնքի ղեկավարի թեկնածու

«Վստահեցնում ենք, որ մեր թիմը ջանք ու եռանդ չի խնայի, որպեսզի Թալին խոշորացված համայնքը դարձնենք միասնական, զարգացած և բարեկեցիկ համայնք»։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Թալին խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Տավրոս Սաթեյանը՝ շնորհակալություն հայտնելով քաղաքացիներին ՏԻՄ ընտրություններին մասնակցության և մեծ վստահության համար։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Թալինում ստացել է 5037 քվե կամ ընտրողների ձայների 46,7 տոկոսը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել