Այս տարի լրանում է փաստաբանության 103 ամյակը․ Սիմոն Բաբայան

Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը հայտարարություն է տարածել, որում նշվում է․

«Արդեն երրորդ տարին Հայաստանի Հանրապետությունում դեկտեմբերի 6-ը նշվում է, որպես փաստաբանի մասնագիտական օր:

Այս տարի լրանում է փաստաբանության 103 ամյակը: 103 տարի հայաստանյան փաստաբանությունը պայքարում է հանուն արդարադատության: Այսօր, վստահաբար կարող ենք ասել, որ ունենք կայացած, անկախ և միասնական ինստիտուտ: Հանդիսանալով քաղաքացիական հասարակության պարտադիր տարր հայաստանյան փաստաբանությունը իր ուրույն տեղն է զբաղեցնում երկրի իրավական համակարգում: Այս կարգավիճակը բոլորիս՝ սեփական մասնագիտական առաքելության նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի արդյունք է: Թեև մեր երկրում տիրող իրավիճակով և համավարակով պայմանավորված պատշաճ հանդիսավորությամբ չենք նշում մեր մասնագիտական տոնը, սակայն քաջատեղյակ ենք և մեծապես գնահատում ենք յուրաքանչյուրիդ կատարած աշխատանքն ինչպես իրավունքի պաշտպանության, այնպես էլ իրավունքի զարգացման, հանրային իրավագիտակցության բարձրացման և իրավական մշակույթի ձևավորման գործում:

Շնորհավորում եմ բոլորիս մասնագիտական տոնի առթիվ մաղթում է անսպառ ստեղծագործական ներուժ, կայունություն և նորանոր հաղթանակներ»,-նշված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել