Մասիսում, նախնական արդյունքներով, հաղթել է Մասիսի գործող քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը

ԿԸՀ-ն ամփոփել է Արարատի մարզի Մասիս համայնքի 44 տեղամասերից 32-ի տվյալները։ Ընտրությունների նախնական արդյունքներով՝ Մասիս համայնքում առաջատարը «Դավիթ Համբարձումյան» դաշինքն է, որի օգտին քվեարկել է 9859 ընտրող։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը քվեարկել է 8904 ընտրող։

Մասիս համայնքում ընտրություններին մասնակցում են այս երկու քաղաքական ուժերը։

Անվավեր քվեաթերթիկներ թիվը 684 է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել