Եղեգնաձորի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն պարտվել է

Եղեգնաձոր խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում հաղթանակ է տարել «Դավիթ Հարությունյան» դաշինքը։

Դավիթ Հարությունյանի օգտին է քվեարկել ընտրողների 62 տոկոսը։

Եղեգնածոր խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններին մասնակցում էր 6 ուժ՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը, «Դավիթ Հարությունյան» կուսակցությունների դաշինքը (ԲՀԿ և ԴԱԿ), Հայ կառուցողական կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը և «Քաղաքացիական պայմանագիրը»:

Աբովյանում ևս ՔՊ-ն պարտվել է ԲՀԿ-ին։

Համայնքապետի ընտրություններ էին

  • Արարատի մարզի՝ Արարատ, Արտաշատ, Մասիս, Վեդի,
  • Արագածոտնի մարզի՝ Աշտարակ, Ապարան, Թալին,
  • Արմավիրի մարզի՝ Արաքս, Արմավիր, Բաղրամյան, Խոյ, Մեծամոր, Վաղարշապատ, Փարաքար,
  • Գեղարքունիքի մարզի՝ Գավառ, Մարտունի, Սևան, Վարդենիս,
  • Լոռու մարզի՝ Թումանյան, Սպիտակ, Վանաձոր, Փամբակ,
  • Վայոց Ձորի մարզի՝ Եղեգնաձոր, Ջերմուկ, Վայք,
  • Շիրակի մարզի՝ Ախուրյան, Ամասիա, Աշոցք, Արթիկ,
  • Կոտայքի մարզի՝ Աբովյան, Գառնի, Ծաղկաձոր, Նոր Հաճն, Հրազդան, Նաիրի,
  • Տավուշի մարզի՝ Նոյեմբերյան համայնքներում։

Նշված ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են ընդհանուր թվով 984 տեղամասեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել