Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ դեկտեմբերի 3-ի՝ ժամը 11-ի տվյալով, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունով վարակման 399 նոր դեպք: Կատարվել է 6484 թեստավորում: Առողջացածների թիվը կազմում է 955: Գրանցվել է հիվանդությունից մահվան 13 դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 339977 դեպք, որոնցից 319476 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 11 405 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7644 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1452 է:
Ընդհանուր կատարվել է 2389456 թեստավորում: