Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ դեկտեմբերի 2-ի ցերեկը, 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում՝ դեկտեմբերի 2-ի ցերեկը, 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, գիշերը և առավոտյան լեռնային և նախալեռնային գոտիներում ճանապարհները կպատվեն մերկասառույցով:
Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 3-ին հատկապես գիշերային ժամերին կնվազի 5-7 աստիճանով։
