Իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով հարուցված քրեական գործով ձերբակալվել է երեք անձ

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում ձերբակալվել է 3 անձ. նրանցից մեկը՝ ապօրինի հատված ծառերից ստացված փայտանյութի տեղափոխման, իսկ երկուսը՝ իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող ոստիկանության ծառայողների և անտառտնտեսության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով:

Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2021թ. նոյեմբերի 30-ին՝ ժամը 03։00-ի սահմաններում, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի Արծվաբերդի անտառպետության տարածքում փայտանյութով բեռնված, առանց հաշվառման համարանիշի ավտոմեքենան՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից հատուկ պահպանվող տարածք տեղափոխելիս Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի մի քանի բնակիչներ խոչընդոտել էին նշված մեքենայի տեղափոխմանը, այնուհետև ՀՀ ոստիկանության ծառայողներին և «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցներին հայհոյելով, նրանց քաշքշելով, ինչպես նաև մեքենան տեղափոխող անձանց նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներով խոչընդոտել իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության ծառայողներին և անտառտնտեսության աշխատակիցներին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել