Նոյեմբերի 23-ի, երեկոյան ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին ահազանգ էր ստացվել այն մասին, որ «Տաթև» կրթահամալիրի 10 սաների մոտ նկատվել են աղիքային վարակին բնորոշ ախտանշաններ՝ սրտխառնոց, փսխումներ։ Արդյունքում հոսպիտալացվել էր 4 երեխա:
Այս մասին տեղեկանում ենք Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:
Կրթահամալիրում ՍԱՏՄ տեսուչների իրականացրած վերահսկողական միջոցառումների ընթացքում, լաբորատոր հետազոտության նպատակով, նմուշներ էին վերցվել ինչպես առկա սննդամթերքից, այնպես էլ ուտեստների համար օգտագործված հումքից։ Լաբորատոր փորձաքննության արդյունքներով՝ անհամապատասխանություն (ստաֆիլակոկ) է հայտնաբերվել միայն հավի մսով, սոխարածով և գազարով խճողակում, իսկ հումք հանդիսացող սննդամթերքում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ի, երեկոյան ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին ահազանգ է ստացվել «Տաթև» կրթահամալիրի տնօրենից այն մասին, որ դպրոցի 10 սաների մոտ նկատվել են աղիքային վարակին բնորոշ ախտանշաններ՝ սրտխառնոց, փսխումներ: