Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Կարեն Մխիթարյանին (Արմավիրի մարզ, գյուղ Մյասնիկյան) պատկանող կաթնամթերքի արտադրամասի գործունեության կասեցումը:
Այս մասին հայտնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:
Որոշման համար հիմք են ծառայել ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչների կողմից այդ արտադրամասում իրականացված վերստուգման արդյունքները, որոնք փաստել են նախորդիվ արձանագրված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների վերացման մասին: