Քաղաքացի Է․Պ․-ին մեղանդրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող «Դիլիջան ԱՊ» ՊՈԱԿ-ի «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի 10-րդ պահաբաժնի տարածքից ապօրինի հատել և մինչև աճի դադարեցման աստիճանի վնասել է տարբեր տրամաչափի 2 հատ թեղի, 18 հատ ուռենի տեսակի թաց, կանգուն ծառեր` պետությանը պատճառելով զգալի չափի` 350.000 ՀՀ դրամի, նյութական վնաս:
Այս մասին Իրավաբան․net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Զոյա Զաքինյանի, օգոստոսի 31-ին որոշել է Է․Պ․-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 296 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և նրան դատապարտել ազատազրկման 2 /երկու/ տարի ժամկետով:
Կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածը և նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` փորձաշրջան նշանակելով 1 /մեկ/ տարի ժամկետով:
Նրա վարքագծի նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության իր բնակության վայրի մարմնին:
Նրա նկատմամբ ընտրված «Ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցը թողնել անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Ամբաստանյալ Է․Պ․-ից, հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, բռնագանձել 350.000 /երեք հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ՝ որպես պատճառված նյութական վնաս հատուցում:
Իրեղեն ապացույց ճանաչված ձեռքի սղոցը բռնագրավել հօգուտ Հայաստանի Հանրապետության:
Ապացույց ճանաչված փաստաթղթերը պահպանել գործում` դրա պահպանության ողջ ժամանակահատվածում:
2 հատ 5 և 6 սմ հաստության, 1,5-2 մ երկարության թխկի տեսակի ծառի ճյուղերը թողնել Դիլիջան ազգային պարկի տնօրինմանը: